ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ինչո՞ւ են այդքան հրապուրիչ Հայաստանի ընդերքի պաշարները

Ինչո՞ւ են այդքան հրապուրիչ Հայաստանի ընդերքի պաշարները
06.09.2014 | 12:02

Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը, Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի հետ համատեղ կազմակերպում է ֆորում՝ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում և կանադական հանքարդյունաբերական ընկերությունների դերը» խորագրով: «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքերով՝ համաժողովի նպատակը ինչպես Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների քննարկումն է, այնպես էլ հայրենիքում ներդրողների թվի ավելացումը:
Տորոնտոյում անցկացվելիք այս ֆորումը, ըստ Հայաստանի բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության, հիշեցնում է 2014 թ. մարտի 25-26-ին Երևանում տեղի ունեցած միջազգային համաժողովը, որտեղ միջազգային բանկերն ու ֆինանսական այլ հաստատություններ, օտարերկրյա դեսպաններ, տեղական ու միջազգային փորձագետներ և հանքարդյունաբերական որոշ ընկերություններ հավաքվել էին՝ քննարկելու Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերության հիմնական անելիքներն ու ուղենիշերը: ՀՀ կառավարության մասնակցությունն այդ համաժողովին սահմանափակվեց հիմնականում երկրորդական դեմքերով, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կամ ընդհանրապես ներկա չգտնվեցին երկօրյա քննարկումներին, կամ սկսվելուց կարճ ժամանակ անց լքեցին այն: Հիմա էլ Կանադայում «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունն է կազմակերպում ֆորում, որին մասնակցելու են այդ ընկերության ղեկավարներն ու բաժնետերերը, կանադական ընկերություններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգևորականներ, Կանադայի աշխատանքի նախարարը, Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Աղբյուրը` orer.eu

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ